Սաութհեմփթոնը մրցակցի հարկի տակ հաղթեց Վեսթ Հեմին
Անգլիայի Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում «Սաութհեմփթոնն» արտագնա խաղում 3-2 հաշվով առավելության հասավ «Վեսթ Հեմի» նկատմամբ։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Մոհամեդ Էլյոունոսին, Ջեյմս Վորդ-Պրոուսը և Յան Բեդնարեկը։ «Վեսթ Հեմի» գոլերը խփեցին Մայքլ Անտոնիոն և Մոհամեդ Սաիդ Բենռահման։
Այս հաղթանակի շնորհիվ «Սաութհեմփթոնը» վաստակեց 20 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնական։ «Վեսթ Հեմը» 28 միավորով նահանջեց 5-րդ հորիզոնական։
Կարծիքներ