Հայաստանի Մ-14 հավաքականը` ՈՒԵՖԱ Մ-14 Զարգացման գավաթ 2022-ի հաղթող

Հայաստանի Մ-14 հավաքականը` ՈՒԵՖԱ Մ-14 Զարգացման գավաթ 2022-ի հաղթող

Հայաստանի Մ-14 հավաքականը ՈՒԵՖԱ Մ-14 Զարգացման մրցաշարի շրջանակում մայիսի 12-ին Երևանում իր երկրորդ հանդիպումն անցկացրեց՝ մրցելով Միացյալ Արաբական Էմիրությունների Մ-14 ընտրանու հետ։ Մեր հավաքականը տարավ երկրորդ հաղթանակը մրցաշարում՝ հաղթելով 1։0 հաշվով։

Այսպիսով, վաստակած 6 միավորով, Հայաստանի Մ-14 հավաքականը նվաճեց ՈՒԵՖԱ Մ-14 Զարգացման մրցաշարի հաղթողի կոչումը։ 2-րդ տեղը զբաղեցրեց ՄԱԷ-ն է, որը վաստակել է 3 միավոր, իսկ մրցաշարային աղյուսակը առանց միավորի եզրափակեց Լիբանանի Մ-14 ընտրանին։ Ընդունած և բաղ թողած գնդակների հարաբերակցությունը հետևյալն է՝ Հայաստանը խփել է 4, բաց թողել 1 գնդակ, ՄԱԷ-ը խփել և բաց է թողել մեկական գոլ, Լիբանանի ընտրանին էլ խփել է 1, բաց թողել 4 գնդակ։

Մրցաշարի լավագույն ռմբարկու ճանաչվեց Սարգիս Գասպարյանը՝ խփած 2 գոլով, իսկ լավագույն ֆուտբոլիստ՝ Ռուբեն Կարապետյանը։

Հայաստան Մ-14 – ԱՄԷ Մ-14 1:0 (0:0)

Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Քաջիկ Արզումանյան (Հայաստան)

Գոլերը՝ Գասպարյան, 44

Հայաստան Մ-14

16. Արթուր Պետրոսյան, 2. Հենրիկ Իգիթյան, 5. Ռուբեն Կարապետյան (ա), 6. Արթուր Մովսեսյան, 8. Մարտին Շահգելդյան, 9. Մայքլ Ասիլյան, 10. Դավիթ Դավթյան, 14. Դավիթ Դոխոյան, 17. Ալբերտ Գարեգինյան, 22. Ռոման Թանթանյան, 23. Արտյոմ Ալեքսանյան

Պահեստայիններ՝ 4. Հայկազ Եղիազարյան, 7. Ալեն Սահակյան, 11. Սարգիս Գասպարյան, 13. Միքայել Հակոբյան, 15. Շանթ Բայբության, 19. Հայկ Ստեփանյան, 20. Վարդան Մելիքյան

Գլխավոր մարզիչ՝ Կարեն Ավոյան

ՄԱԷ Մ-14

1.Մոհամադ Ալբալուշի, 2․ Մայեդ Հասան, 3․ Աբդուլա Ալհամադի, 5․ Աբդուլա Մոհամեդ, 6․ Սաեդ Ալմահրի, 7․ Մուբարակ Ալմազրուրուեյ, 8․ Սուհեյլ Սաիդ, 9․ Մոհամեդ Ալշեհի, 14․ Մայեդ Խամիս (ա), 19․ Սուլթան Ալբեդվավի, 20․ Բութի Ալռաշդի

Պահեստայիններ՝ 17. Մայեդ Ալյամահի, 4․ Աբդուլլա Ալբլուշի, 10․ Մոհամեդ Ալսաադի, 11․ Մոհամադ Ալհամեդ, 13․ Սալեմ Յաքութ, 15․ Օմար Ալմեհաիրբի, 18․ Օբաիդ Ալ Ալի, 21․ Համադ Մուսա, 24․ Ա Խալեդ Ալթամիմի

Գլխավոր մարզիչ՝ Ֆայսալ Ալթահերի

Հետևեք մեզ նաև Տելեգրամում