Փորձ է արվել Հանրապետություն ներմուծել կեղծ տվյալներով մեծ քանակությամբ հագուստ Պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցվում է . տեսանյութ

Փորձ է արվել Հանրապետություն  ներմուծել կեղծ տվյալներով մեծ քանակությամբ հագուստ Պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցվում է . տեսանյութ

  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից բացահայտվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործության հերթական դեպքը։ 

   Օրերս վարչություն օպերատիվ տվյալներ են ստացվել, որ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծ տվյալներ ավելացնելու եղանակով կազմակերպվում  է ՌԴ-ից Հայաստանի Հանրապետություն ներմուծել մեծ քանակությամբ հագուստ։

 

  Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից մշակվել և ձեռնարկվել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվել է, որ ՀՀ ռեզիդենտ բեռնափոխադրող ընկերության միջոցով  Հայաստանի տարածք է ներմուծվել շուրջ 6.5 տոննա քաշով չօգտագործված հագուստ, կոշիկ և բջջային հեռախոսի աքսեսուարներ, սակայն բեռն ուղեկցող փաստաթղթերում դրանք ներկայացվել են  որպես օգտագործված ապրանքներ՝ էականորեն ցածր հաշիվ-ապրանքագրային արժեքով և ձևակերպվել են 30 տարբեր ֆիզիկական անձանց անունով:

 

Ավելին՝ այստեղ

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում