ԱՄՆ նախագահի թեկնածուին չղջիկ է խայթել
Ազատագրական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Ջորգենսենին չղջիկ է խայթել։ Այդ մասին նա գրել է թվիթերյան իր էջում։
Չի նշվում, թե ինչ պայմաններում են նրան խայթել։ Միայն հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել նախընտրական քարոզարշավի ամենասկզբում, հաղորդում է Lenta-ն։
Քաղաքական գործիչը ստիպված էր չեղարկել իր նախընտրական հանրահավաքը, քանի որ այդ պահին նա պատվաստում էր ստանալու։ Ընդ որում՝ Ջորգենսենը խոստացել է, որ իր մասնակցությամբ մյուս միջոցառումները կանցկացվեն՝ ըստ պլանավորած ժամանակացույցի։
Կարծիքներ