Կամաց-կամաց պիտի սկսենք լույսը տեսնել ու շարժվել առաջ. Եվա Հարությունյան
Լավ լուր
Ուզում եմ մի շատ ոգևորող պատմությամբ կիսվել ձեր հետ։
Երեկ այցելեցինք մի վիրավոր զինվորի ընտանիքի։ Տղան 1 տարվա զորացրված էր, բայց կամավոր հետ էր գնացել ու Ջաբրաիլում հրետակոծության ժամանակ կորցրել էր ձախ ձեռքը։ Ամենահուզիչ պահը, երբ պատմեց, որ կլարնետ էր նվագում ու երազանքն էր հայտնի կլարնետիստ դառնալ։ Բայց հիմա այլևս դա չէր կարող իրականացնել։ Տղան արագ կողմնորոշվել ու որոշել էր մասնագիտությունը փոխել։ Այսօր քննություն պիտի հանձներ Տնտեսագիտական համալսարան ընդունվելու համար։ Անհանգիստ էր... Քիչ առաջ գրեց, որ ամեն ինչ լավ է անցել ու անվճար ընդունվել է։
Նոր իրականություն, նոր երազանքներ!
Հ.Գ. Կամաց-կամաց պիտի սկսենք լույսը տեսնել ու շարժվել առաջ:
Կարծիքներ