Դպրոցներում դասերի դադարեցման մասին տարածվող հերթական լուրերը կեղծ են. Ժաննա Անդրեասյան

Դպրոցներում դասերի դադարեցման մասին տարածվող հերթական լուրերը կեղծ են. Ժաննա Անդրեասյան

Արդեն մի քանի ժամ է՝ տարբեր լրատվական կայքերում ու համացանցում տարածվում է տեղեկատվություն դպրոցներում կրթական գործընթացի դադարեցման մասին:

Այս կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել  ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ կրթական գործընթացի դադարեցման մասին տարածվող հերթական լուրերը կեղծ են:

Անդրեասյանը նաև հավելել է, որ առաջարկում է այլևս նման վերնագրերով լուրերն ուղղակի չբացել և չկարդալ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում