Վահագն Խաչատուրյանը Բեռլինում ներկա է գտնվել Հատուկ օլիմպիական խաղերի բացմանը, զրուցել Շոլցի հետ

Վահագն Խաչատուրյանը Բեռլինում ներկա է գտնվել Հատուկ օլիմպիական խաղերի բացմանը, զրուցել Շոլցի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը գերմանական կողմի հրավերով աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում:

Այցի շրջանակներում Հանրապետության նախագահը մասնակցել է Բեռլինում անցկացվող Հատուկ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:

Խաղերին մասնակցում են նաև Հայաստանը ներկայացնող մարզիկներ: Միջոցառման ընթացքում նախագահ Խաչատուրյանը ողջունել և կարճատև զրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերի հետ:

Աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Գերմանիայի նախագահի և բարձր ղեկավարության, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում