Զորքերի պատրաստության աստիճանը գնահատելու համար ԳՇ պետն իրականացնում է համալիր ստուգումներ
2023 թվականի 1-ին կիսամյակում զորքերի պատրաստության աստիճանը գնահատելու և ամփոփելու շրջանակներում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի կողմից իրականացվում են մարտական պատրաստականության, պատրաստության, մարտունակության, զորքերի կառավարման և ապահովման կազմակերպման համալիր ստուգումներ:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից՝ նշելով, որ ստուգումներին ներգրավված են ինչպես համազորային, այնպես էլ զորատեսակների ու հատուկ զորքերի ուժեր ու միջոցներ:
Կարծիքներ