Ոստիկանության բարեփոխումների գործընթացը մտադիր ենք ամբողջապես իրականացնել. վարչապետի գլխավորութամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Ոստիկանության բարեփոխումների գործընթացը մտադիր ենք ամբողջապես իրականացնել. վարչապետի գլխավորութամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը:

 

Վարչապետն արձանագրել է, որ խորհրդի գործունեությունը որոշակի հանգրվանի է հասել այն իմատով, որ Պարեկային ոստիկանությունը Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ իրողություն է: «Այն էական փոփոխություն է մեր հանրապետության  կյանքում: Տեսնում ենք, որ այդ պրոցեսն առանց ընդհատման շարունակվում է: Ներկայումս ընթանում է Պարեկային ոստիկանության ներդրման գործընթացը Շիրակի և Լոռու մարզերում:

 

Իհարկե, այս ընթացքում նաև ի հայտ են եկել որոշ խնդիրներ, որոնք պետք է քննարկվեն, որպեսզի գործընթացն ավելի արդյունավետ լինի և Պարեկային ոստիկանության աշխատանքներն ավելի արդյունավետ լինեն: Պիտի ընդգծեմ նաև, որ Պարեկային ոստիկանության բարեփոխումները կամ ներդրումը շատ կարևոր գործընթաց է, բայց դա Ոստիկանության բարեփոխումների միակ բաղադրիչը չէ և մենք մտադիր ենք ամբողջապես իրականացնել այս գործընթացը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը կարևորել է առկա խնդիրների արձանագրումը և դրանց լուծումը՝ համակարգված աշխատանքների արդյունքում:

 

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել է «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին»  2020 թվականի ապրիլի 23-ի թիվ 638-Լ որոշմամբ հաստատված գործողությունների ծրագրով 2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների և Պարեկային ծառայության ու Օպերատիվ կառավարման կենտրոնի ներդրմամբ պայմանավորված՝ վերհանված խնդիրները: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում