ՀՌՀ. Հեռարձակող ընկերությունների հանդեպ 2020թ․ պարետատան գործողությունները տարակուսանք են առաջացնում

ՀՌՀ. Հեռարձակող ընկերությունների հանդեպ 2020թ․ պարետատան գործողությունները տարակուսանք են առաջացնում

Հայաստանում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2020թ. ստացած բողոքների մեծ մասը վերաբերում էր կորոնավիրուսի բռնկման առաջին ամիսներին ստուդիայում լրագրողների եւ հաղորդավարների դիմակ կրելու պարտադիր պահանջին: Այս մասին Ազգային ժողովի նիստում 2020թ․ ՀՌՀ-ի գործունեության վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

Հակոբյանի գնահատմամբ՝ պարետատան որոշումները պարունակում էին բարդ, անորոշ, անտրամաբանական ձեւակերպումներ եւ պահանջներ, որոնք հաշվի չէին առնում լրագրողական գործունեության առանձնահատկությունները եւ այդ միջոցառումների արդյունավետությունը: «Դրա պատճառով ոստիկանությունը հայտնվեց անորոշ վիճակում, առաջացան շատ կոնֆլիկտային իրավիճակներ»,- խոստովանեց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում