Բրազիլիայում կորոնավիրուսի նոր տարատեսակ է հայտնաբերվել
Բրազիլական Սան-Պաուլու նահանգում գիտնականների կողմից կորոնավիրուսային վարակի նոր տարատեսակ է ի հայտ բերվել, հայտնում է G1 պորտալը։ Հետազոտողները դեռևս բավարար տեղեկություններ չունեն առ այն՝ արդյո՞ք այդ տեսակն ավելի վարակիչ է, թե ոչ։
Նոր տեսակն առաջին անգամ հայտնաբերվել է Մոկոկա քաղաքում և լայնորեն տարածվել Պորտու-Ֆերեյրա քաղաքում (երկու քաղաքներն էլ գտնվում են նույն նահանգում)։ Այն ստացել է P.4 անվանումը։
Կորոնավիրուսով հիվանդացության մակարդակով (մոտ 16.2 մլն) երկիրը երրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում՝ ԱՄՆ-ից ու Հնդկաստանից հետո։ Մահվան ելքների թվով (ավելի քան 452 հազար) այն զիջում է միայն ԱՄՆ-ին։
Կարծիքներ