Կրեմլը չի բացառել Ռուսաստանում Visa-ի և MasterCard-ի անջատումն Արևմուտքի կողմից
Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ վարվող պատժամիջոցային քաղաքականության հետևանքով ռուսաստանցիները կարող են զրկվել Visa և MasterCard միջազգային վճարային համակարգերի քարտերից օգտվելու հնարավորությունից: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին, փոխանցում է РБК-ն:
«Սահմանափակումները դրսևորվում են ամենատարբեր ձևերով, սա բավականին անկանխատեսելի գործընթաց է, հետևաբար, այս գործընթացի շրջանակներում, հաշվի առնելով նման անբարյացակամ, և երբեմն նույնիսկ թշնամական վերաբերմունքը մեր նկատմամբ, ոչինչ չի կարելի բացառել»,- ասել է Պեսկովը:
Կարծիքներ