Կոնգոյում բեռնատարն ընկել է գետը․ կա առնվազն 50 զոհ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հարավում բեռնատարի վթարի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել, հաղորդում է Actualite-ը՝ վկայակոչելով տարածաշրջանային իշխանություններին:
Կառավարումը կորցրած բեռնատարն ընկել է գետը:
«Բեռնատարը տեղափոխում էր ավելի քան 50 մարդ, փրկվել են միայն երկուսը», – հայտարարել է նահանգի կառավարության ներկայացուցիչ Ժոզեֆ Կայումբան:
Ջրասուզակները շարունակում են դեպքի վայրում որոնողափրկարարական գործողությունը, զոհվածների թիվը կարող է ավելանալ:
Կարծիքներ