Ծաղկահովիտ-Բերքառատ ճանապարհին մեքենաներ են բախվել, 6 տուժածից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է

Ծաղկահովիտ-Բերքառատ ճանապարհին մեքենաներ են բախվել, 6 տուժածից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 18։16-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերքառատ գյուղի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Բերքառատ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «ՎԱԶ 21-010» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Ա․, ծնված 1992 թ․) բախվել է կայանած «ՎԱԶ 21-015» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Զ․ Մ․, ծնված 1989 թ․) ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաների վարորդները, «ՎԱԶ 21-010» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ղ․ Մ․ (ծնված 1994 թ․) և Ս․ Մ․ (ծնված 1974 թ․) և «ՎԱԶ 21-015» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Մ․ Մ․, (ծնված 2007թ․) և Ռ․ Մ․, (ծնված 1983 թ․) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Ծաղկահովիտի ԱԿ» և Ապարան քաղաքի ԲԿ։

Այնուհետև Ղ․ Մ․-ն և Ռ․Մ․-ն տեղափոխվել են Երևանի «Արմենիա» ՀԲԿ, իսկ Ս․ Մ․-ն՝ Էրեբունի ԲԿ։ Ղ․ Մ․-ի և Մ․ Մ․-ի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, Ռ․ Մ․-ի և Ս․ Մ․-ի՝ ծանր, իսկ վարորդների առողջական վիճակը՝ միջին ծանրության։

Փրկարարները ճանապարհը դարձրել են միակողմանի երթևեկելի, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում