Պուտինն անցկացրել է խորհրդաժողով՝ քննարկելու ԼՂ-ի կարգավորման խնդիրները
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման նախօրեին Վլադիմիր Պուտինը խորհրդաժողով է անցկացրել, որի ժամանակ քննարկվել են ԼՂ-ի կարգավորման խնդիրները և Հարավային Կովկասում տիրող իրադրությունը, տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Խորհրդաժողովին մասնակցել են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:
Կարծիքներ