Ճապոնիայում ձյան առատ տեղումների պատճառով 76 մարդ է տուժել

Ճապոնիայում ձյան առատ տեղումների պատճառով 76 մարդ է տուժել

Ճապոնիայում ձյան առատ տեղումների պատճառով 76 մարդ է տուժել, մեկ մարդ մահացել է, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NHK-ին:

Միջադեպերի մեծ մասը կապված է տանիքներից եւ ծառերից սառած ձնաշերտի ընկնելու, ինչպես նաեւ ձյան մաքրման ժամանակ պատահարների հետ:

Ճապոնիայում եղանակային անբարենպաստ պայմանները շարունակվում են ընթացիկ շաբաթվա կեսերից: Ավելի վաղ ձյան առատ տեղումների պատճառով չեղարկվել է 500 ավիաչվերթ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում