Չեմպիոնների լիգա. «Ռեալը» կրկին պարտվեց «Շախտյորին»

Չեմպիոնների լիգա. «Ռեալը» կրկին պարտվեց «Շախտյորին»

ՉԼ խմբային փուլի 4-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» սեփական հարկի տակ առավելության հասավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ:

Տանտերերը հաղթեցին 2:0 հաշվով: Գոլի հեղինակ դարձան Դենտինյոն ու Սոլոմոնը:

Հիշեցնենք, որ ուկրաինական թիմը հաղթե էր նաև Մադրիդում՝ առավելության հասնելով 3:2 հաշվով:
Խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ «Շախտյորը» 7 միավորով 2-րդ տեղում է:

Նույնքան միավոր ունի նաև «Ռեալը», սակայն Զիդանի գլխավորած թիմը 3-րդն է խմբում:

Գոլերի տեսանյութն՝ այստեղ:

Զուգահեռաբար ընթացող խաղում Զալցբուրգի «Ռեդ Բուլը» Մոսկվայում 3:1 հաշվով հաղթեց «Լոկոմոտիվին»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում