Ադրբեջանը հրաժարվել է գերիներին անցկացվելիք շքերթում քայլեցնելու մտադրությունից. Վահե Էնֆիաջյան

Ադրբեջանը հրաժարվել է գերիներին անցկացվելիք շքերթում քայլեցնելու մտադրությունից. Վահե Էնֆիաջյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանը հրաժարվել է գերիներին անցկացվելիք շքերթում քայլեցնելու մտադրությունից։ Այս գործընթացում նաև իր նշանակությունն է ունեցել միջազգային կազմակերպությունների և միջազգային խորհրդարանական և արտախորհրդարանական գործընկերների հետ ակտիվ աշխատանքը։
Այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ մինչև մեր բոլոր տղաների վերադարձը հայրենիք»:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում