Արցախի Պաշտպանության բանակի, դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել. Վահրամ Պողոսյան

Արցախի Պաշտպանության բանակի, դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել. Վահրամ Պողոսյան

Արցախի Պաշտպանության բանակի, դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել,  տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ռուսական ստորաբաժանումները լիարժեքորեն վերահսկում են իրավիճակը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի ՊԲ մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Նա նշել է, որ նման մտահոգիչ տեղեկատվություն տարածող աղբյուրները պետք է զերծ մնան դրանցից, խուճապ չտարածելու համար: Թե ինչ հիմքերով են նման լուրեր տարածվում , Վահրամ Պողոսյանը նշեց, որ իրենք կապվել են դրանք տարածողների հետ, փորձել պարզաբանում ստանալ, բայց որևէ խելամիտ հիմնավորում չի ներկայացվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում