Քաթարն ու արաբական երկրները մոտ են կոնֆլիկտի կարգավորմանը
Քաթարն ու ավելի քան 3,5 տարի նրա հետ կապերը խզած արաբական երկրները, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, մոտ են կոնֆլիկտի կարգավորմանը, հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ Ֆայսալ բեն Ֆարխան Ալ Սաուդը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մենք գրանցել ենք զգալի առաջընթաց վերջին օրերին Քուվեյթի ջանքերի եւ նախագահ Թրամփի ու ամերիկյան վարչակազմի լուրջ աջակցության շնորհիվ կողմերի դիրքորոշումները համաձայնեցնելու ուղղությամբ: Մենք հույս ունենք, որ այդ առաջընթացը կավարտվի որոշակի համաձայնագրի ստորագրմամբ: Ես դրական եմ տրամադրված, որ մենք մոտ ենք կոնֆլիկտող բոլոր երկրների միջեւ համաձայնությունն ավարտելուն բոլոր կողների շահերից բխող պայմանավորվածություններ ձեռքբերելու համար»,-նշել է նախարարը:
Ավելի վաղ Պարսից ծոցի երկրների միջեւ միջնորդի դեր ստանձնած Քուվեյթը հայտարարել էր, որ կոնֆլիկտող բոլոր երկրները ձգտում են կայունացվել իրավիճակը տարածաշրջանում: Քուվեյթի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահի ավագ խորհրդականին եւ նրա փեսա Ջարեդ Քուշներին, որը ներկայում ավարտում է իր այցը տարածաշրջանում, ճգնաժամի լուծմանն ուղղված ջանքերի համար:
Կարծիքներ