Ակտիվանում է մշակութային և տնտեսական կյանքը. Անդրեասյանը՝ «Ֆեստիվառ» փառատոնների մասին

Ակտիվանում է մշակութային և տնտեսական կյանքը. Անդրեասյանը՝ «Ֆեստիվառ» փառատոնների մասին

Կարծում եմ՝ ավելի քան ակնհայտ է, թե ինչ մեծ հետաքրքրություն են առաջացնում նմանատիպ միջոցառումները: Մենք միանգամից մի քանի ուղղությամբ կարողանում ենք աշխատանք տանել»:

Այս մասին Եղեգնաձորում անցկացվող «Ֆեստիվառ» փառատոնի մասին խոսելիս, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ առաջին հերթին տարբեր բնակավայրերում մշակութային կյանքն է ակտիվանում:

«Տարբեր կատարողներ և խմբեր են հանդես եկել, երեկոյան մեծ համերգին ավելի շատ թվով մարդիկ ներկա կլինեն, կան տարբեր զբոսաշրջային երթուղիներ դեպի մարզի տեսարժան վայրեր, ինչը բարձրացնում է մշակութային ժառանգության մասին իրազեկվածությունը: Տարբեր տնտեսվարողներ, որոնք հենց մարզից են, ներկայացնում են իրենց արռադրանքը, սա էլ շատ կարևոր է որպես տնտեսական ազդեցություն: Բացի այդ, մարդիկ շաբաթ-կիրակի օրերը պլանավորում և անցկացնում են տեղի հյուրանոցներում, ինչի հետևանքով էլ հյուրատները, ռեստորանները հաճախորդներ են ունենում, դա էլ է աշխուժացնում տնտեսական կյանքը»,-նշեց Անդրեասյանը:

Ըստ նախարարի՝ իրականացված միջոցառումներից հետո մշտապես ամփոփվում են մասնակիցների և այցելուների թվերը, համեմատվում է վիճակագրությունը:

«Անցած տարի, օրինակ, 3 փառատոնի միջոցառումներին ավելի քան 50 հազար այցելու ենք ունեցել և մոտ 100 տնտեսվարող է մասնակցել: Արդեն իսկ ցուցանիշները ցույց են տալիս, որ այս տարվա ցուցանիշները գերակշռելու են, միայն Գյումրիի փառատոնին 35 հազար մարդ է մասնակցել»,- նշել է նախարարը:

Այս տարվա վերջին «Ֆեստիվառ» փառատոնն անցկացվում է Վայոց ձորի մարզկենտրոնում՝ Եղեգնաձորում: Միջացառմանը մասնակցելու համար այնտեղ են ժամանել մեծ թվով քաղաքացիներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում