Հնդկաստանում վերջին 20 տարում ավելի քան 1 մլն մարդ է մահացել օձերի խայթոցից
Նոր հետազոտության համաձայն՝ վերջին 20 տարում Հնդկաստանում օձերի խայթոցից մահացել է 1,2 մլն մարդ, գրում է BBC-ն։
Զոհերի գրեթե կեսը 30-ից մինչև 69 տարեկան մարդիկ են, քառորդ մասը՝ երեխաներ:
Մեծ թվով մահվան դեպքեր են արձանագրվում հատկապես հնդկական վտանգավոր բունգարուսի (կրայթ), իժերի և կոբրայի խայթոցների դեպքում:
Ինչպես ասվում է հետազոտությունում, մահվան դեպքերի կեսը տեղի է ունենում մուսոնային սեզոնի ժամանակ՝ հունիս և սեպտեմբեր ամիսների միջև ընկած ժամանակահատվածում, երբ օձերը սկսում են աշխուժանալ։
Հաղորդվում է, որ հետազոտությունն անցկացվել է առաջատար հնդիկ և միջազգային փորձագետների կողմից:
Ներկայում օձերի խայթոցները Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ «Առողջապահության ոլորտում համաշխարհային առաջնահերթություն ունեցող խնդիրներ» են:
Ամեն տարի աշխարհում օձերի խայթոցից մահանում է 81 000-138 000 մարդ։ Մոտ երեք անգամ ավելի շատ մարդ կարողանում է փրկվել կամ ամբողջ կյանքում հաշմանդամ է մնում։
Կարծիքներ