«Նոա» ակադեմիայի 2 սաները զոհվել են Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով

«Նոա» ակադեմիայի 2 սաները զոհվել են Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով: Այս մասին հայտնում է ակումբը:
«Խորը ցավով տեղեկացանք, որ սեպտերի 13-ին Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով հերոսաբար զոհվել են “Նոա” ակադեմիայի սաներ, 19-ամյա Հենրիկ Սաֆարյանը և Հայկ Հակոբյանը։ Աստված հոգիներդ լույսի մեջ պահի, սիրելի Հենրիկ և Հայկ,
“Նոա” ակումբի և ակադեմիայի անունից ցավակցություն ենք հայտնում Հենրիկի և Հայկի ընտանիքներին և բոլոր մտերիմներին։ հավերժ փառք հերոսներին»,-ասված է ակումբի հայտարարությունում:
Կարծիքներ