Սյունիքի մարզի դժվարանցանելի հատվածներում կլինեն տաքացման կետեր
Սյունիքի սահմանամերձ բնակչությանը ցանկացած պահին օգնելու համար կան տրանսպորտային միջոցներ:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը: ԱԻ նախարարը նշեց, որ շարունակում է գործել Շուռնուխում տաքացման կետը, իսկ առաջիկայում տաքացման կետեր կտեղադրվեն նաև Վերին Խոտանանում և Երևան-Գորիս ճանապարհի՝ Տաթև տանող խաչմերուկում:
«Տաքացման կետերում լինելու են առաջին բուժօգնության անհրաժեշտ պարագաներ և տրանսպորտային միջոցներ, որոնք տեղափոխելու են մարդկանց խցանումների ժամանակ: Եղանակային անբարենպաստ պայմանների համար ունենք ամենագնացներ, որոնք երկու օրվա ընթացքում կտեղափոխենք Սյունիքի սահմանամերձ գյուղեր»,- ասաց Փիլոյանը:
Կարծիքներ