Սարգիս Սարգսյանը՝ հաշմանդամների շախմատի աշխարհի առաջնության չեմպիոն
Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Սարգսյանը հաղթող է դարձել ՖԻԴԵ-ի կողմից կազմակերպված շախմատի հաշմանդամների աշխարհի օնլայն առաջնությունում։ Այս մասին գրում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։
45+10 ժամակարգով խաղացված 9 մրցախաղերից հետո Սարգիս Սարգսյանը, վաստակելով 8,5 միավոր, հռչակվել է հաշմանդամների աշխարհի չեմպիոն։
Առաջնությունն անցկացվել է նոյեմբերի 4-14-ը և ունեցել է 249 մասնակից՝ աշխարհի տարբեր անկյուններից։
Կարծիքներ