Հղիության ընթացքում չափազանց կարևոր է վերահսկել քաշը
Հղիության ընթացքում ավելորդ քաշը, ճարպակալումը կարող է ազդել երեխայի ուղեղի աճի ու զարգացման վրա: Նման եզրահանգման են եկել Նյու-Յորքի համալսարանի մասնագետները:
Գիտնականներն ուսումնասիրել են 109 կնոջ, ովքեր հղիության ընթացքում ավելորդ մեծ քաշ են ունեցել:
Արդյունքում պարզվել է, որ մոր ավելորդ քաշն ազդում է պտղի ուղեղի այն հատվածների վրա, որոնք պատասխանատու են որոշումներ կայացնելու, վարքի համար: Իսկ երբ ուղեղի այդ հատվածի աշխատանքում խնդիրներ են լինում, դա կարող է հանգեցնել ուշադրության դեֆիցիտի սինդրոմի, աուտիզմի եւ այլ խնդիրների:
Մասնագետները նշում են, որ չափազանց կարեւոր է հղիության ընթացքում քաշը վերահսկելը՝ սահմանվածից ավելի չավելացնելու համար:
Կարծիքներ