Ռոնալդինյոն ազատ է արձակվել Պարագվայում

Ռոնալդինյոն ազատ է արձակվել Պարագվայում

Պարագվայի դատարանը Բրազիլիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» լեգենդար հարձակվող Ռոնալդինյոյին ու նրա եղբայր Ռոբերտոյին ազատ է արձակել, հաղորդում է ABC Color-ը:

Վերջին շրջանում Ռոնալդինյոն ու նրա եղբայրը տնային կալանքի տակ էին Պարագվայում: Մարտին նրանք ձերբակալվել էին կեղծ անձնագրերով Պարագվայ ժամանելու համար։ Դատարանը նրանց թույլ է տվել վերադառնալ հայրենիք:

Նախկին ֆուտբոլիստը կվճարի 90 հազար դոլար տուգանք: Այդ գումարից 60 հազարը կուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարի համար, իսկ 30 հազարը՝ բարեգործության: Նրա եղբայրը տուգանվել է 200 դոլարով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում