Գերագույն ռադայում առաջարկել են պատգամավորներին պարտավորեցնել այցելել հոգեբույժի և նարկոլոգի
Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Ընդդիմադիր հարթակ – Հանուն կյանքի» խմբակցությունը գրանցել է օրինագիծ, որն առաջարկում է պատգամավորներին պարտավորեցնել այցելել հոգեբույժի և նարկոլոգի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստերի սկզբում տրամադրեք նարկոկանխարգելիչ հետազոտություն անցնելու վկայագիր և առողջության նախարարության կողմից հաստատված ձևով նախնական (պարբերաբար) հոգեբուժական հետազոտություն անցնելու վկայական», – ասվում է օրենքի նախագծում:
Բացատրական գրության մեջ նշվում է, որ նման միջոցառումը կնպաստի պատգամավորների կողմից իրենց պարտականությունների պատշաճ կատարմանը, ինչպես նաև կբարձրացնի քաղաքական մշակույթի մակարդակը:
Ավելի վաղ Գերագույն ռադայի պատգամավորները փորձել էին քվեարկության դրել Ամերիկյան կինոակադեմիային ուղղված՝ նախագահ Վլադիմիր Զելենսկուն «Օսկար» շնորհելու առաջարկը` խորհրդական Սերգեյ Շեֆիրի դեմ ենթադրաբար բեմադրված մահափորձի համար, լավագույն սցենարի և հատուկ էֆեկտների համար։ Առաջարկը մերժվել էր:
Կարծիքներ