Ո՞վ է Շահրամանյանին ԼՂՀ-ն լուծարելու մասին հրամանագիր ընդունելու լիազորություն տվել և ինչու դա Ալիևը չի անում. Աթանեսյան
Ո՞վ է Սամվել Շահրամանյանին ԼՂՀ-ն լուծարելու մասին հրամանագիր ընդունելու լիազորություն տվել: Դա կարող էր անել միայն առաջին գումարման ԼՂՀ Գերագույն խորհրդի իրավահաջորդ Արցախի Ազգային ժողովը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում գրել է հրապարակախոս, ԼՂ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն՝ անդրադառնալով ԼՂ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։
«Մի րոպե խելք ժողովեք, խնդրում եմ, փորձեք գտնել այս երկու հարցի պատասխանը.: Առաջին. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չէ՞ր կարող հրամանագիր ստորագրել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարվում է եւ 2024թ. հունվարի 1-ից «Ադրբեջանական Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջանի ամբողջ տարածքում ուժի մեջ է մտնում ԱՀ սահմանադրությունը»:
Երկրորդ. ո՞վ է Սամվել Շահրամանյանին ԼՂՀ-ն լուծարելու մասին հրամանագիր ընդունելու լիազորություն տվել: Դա կարող էր անել միայն առաջին գումարման ԼՂՀ Գերագույն խորհրդի իրավահաջորդ Արցախի Ազգային ժողովը: Նա է Արցախի ժողովրդի ներկայացուցչական բարձրագույն մարմինը:
Ես ենթադրում եմ, որ Ալիեւը ԼՂՀ-ն լուծարելու մասին հրամանագիր չի ընդունել՝ զգուշանալով, որ դա կարող է Ադրբեջանի համար իրավա-քաղաքական անցանկալի հետեւանքներ ունենալ:
Այսուհետեւ նա ազատ է նույնիսկ կշտամբանքից:
«Իրենք լուծարել են իրենց պետականությունը, դա նրանց իրավունքն է, ես ինչպե՞ս կարող էի բռնանալ նրանց ազատ կամարտահայտության վրա»»,- ասված է գրառման մեջ:
Կարծիքներ