Եկեղեցու «պաշտպանության» դիմակով Վաղարշապատի ընտրություններին մասնակցողները հերթական ապտակը ստացան. Խուդաթյան

Եկեղեցու «պաշտպանության» դիմակով Վաղարշապատի ընտրություններին մասնակցողները, որ իրենց պաշտոնավարման ժամանակ համայնքային հողի շարքային բռոկերներ էին, հերթական ապտակն ստացան տոնական այս օրով։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ շարունակելով.
«Արգիշտի Մեխակյանի ղեկավարությամբ Վաղարշապատն այսօր միասնական է քան երբևէ, և միասնականությունը հաղթելու է, վաղարշապատցիները հաղթելու են։
Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ քաղաք, մեր սիրելի Էջմիածին»։
Կարծիքներ