Երևանում հայտնաբերվել է ոստիկանության ծառայողի դի` գլխի հրազենային վնասվածքով
ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կողմից հսկվող վայրում այսօր հայտնաբերվել է ոստիկանության ծառայողի դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքից տեղեկանում ենք, որ դեպքի վերաբերյալ ահազանգը եղել է ժամը 14։00-ի սահմաններում։
Ոստիկաններն ու քննիչները նշված սենյակում հայտնաբերել են 40-ամյա Տ. Ա.-ի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է:
Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Կարծիքներ