Կիևի մերձակայքում կառուցվում է անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան
Թուրքիայի հետ համատեղ Կիևի մերձակայքում կառուցվում է ժամանակակից գրոհային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության Anka գործարանը, և դրանց առաջին խմբաքանակը կարող է հայտնվել մինչև 2022 թվականի վերջ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Օլեքսիյ Արեստովիչը։
«Գործարանը այժմ կառուցվում է Վասիլկովում: Արդեն սկսվել է գործարանի կառուցումը, որը կարտադրի ուկրաինա-թուրքական անօդաչու սարքեր, այդ թվում՝ «Անկա»՝ ծանր անօդաչու թռչող սարքեր: Կլինեն նաև ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, որոնք հեռանկարային են»,- ասել է Արեստովիչը։
Առաջին արտադրանքը, ըստ Արեստովիչի, գործարանը պետք է արտադրի 2022 թվականի վերջին։
Կարծիքներ