Ինդոնեզիայի ափերի մոտ 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ինդոնեզիայի ափերի մոտ 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը։
Էպիկենտրոնը գտնվել է Գորոնտալո քաղաքից 78 կմ հարավ-արևելք՝ համանուն նահանգի վարչական կենտրոնում (բնակչությունը՝ ավելի քան 144 հազար մարդ):
Զոհերի և ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ