ԱԺ հանձնաժողովը հետաձգեց ՀՀ քաղաքացիության մասին օրինագծի քննարկումը

ԱԺ հանձնաժողովը հետաձգեց ՀՀ քաղաքացիության մասին օրինագծի քննարկումը

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հետաձգվեց կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումը:

Սեպտեմբերի 28-ի նիստում հանձնաժողովի նիստը նախագահող Վահագն Հովակիմյանը նշեց .«Կառավարության ներկայացուցչի հետ մեր աշխատանքային քննարկումների արդյունքում պարզել ենք, որ նախագծի քննարկման հետ կապված դեռևս խնդիրներ կան, լրամշակված վերջնական տարբերակը դեռևս պատրաստ չէ»:

Կառավարության ներկայացուցիչ Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, չէր ներկայացել նիստին: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ առանց քվեարկության նախագծի քննարկումը հետաձգվեց 2 ամիս ժամկետով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում