Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվել է

Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվել է

«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվել է:

Ինչպես հայտնել է փաստաբանը, կալանքը վերացվել է: Այն փոխարինվել է տնային կալանքով և գրավով:

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն) և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):

Հիշեցնենք՝ հուլիսի 9-ին դատարանը բավարարել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։ Օգոստոսի 21-ին Սարգսյանի նախնական կալանքը 3 ամսով երկարաձգվել էր:

Մինչ այդ՝ հուլիսի 8-ին Արթուր Սարգսյանը զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում