Ֆեդերերը չի բացառել, որ կավարտի կարիերան
Աշխարհի չորրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը չի բացառել, որ առաջիկայում կավարտի կարիերան:
«Բոլորը դեռ վաղուց ենթադրել էին, որ կավարտեմ կարիերաս, սակայն այս պահին ես նման մտադրություն չունեմ:
Ցանկանում եմ լավ մարզավիճակում մոտենալ հաջորդ մրցաշրջանից, իսկ թե դրանից հետո ինչ կլինի, չեմ կարող ասել: Եթե զգամ, որ դժվարությամբ եմ թենիս խաղում, ապա կավարտեմ կարիերաս»,- 38-ամյա Ֆեդերերի խոսքը փոխանցում է Tennis World-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2020 թվականի բոլոր այն մրցաշարերը, որոնք պետք է տեղի ունենային հողածածկի վրա, չեղարկվել են: Բացառություն է կազմել միայն Ֆրանսիայի բաց առաջնությունը, որը կանցկացվի աշնանը:
Կարծիքներ