ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել

ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, որով սահմանափակվել է մետաղների և այն նյութերի մատակարարումը, որոնք կարող են օգտագործվել այդ երկրի միջուկային, հրթիռային և ռազմական ծրագրերում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին:

«Այսօր Պետդեպարտամենտը որոշում է 22 մետաղ, որոնք կիրառվում են Իրանի միջուկային, ռազմական կամ բալիստիկ հրթիռային ծրագրերում: Նրանք, որոնք գիտակցաբար այդ նյութերը կհատկացնեն Իրանին, այդ երկրի ազատության և տարածման հակազդեցության մասին ԱՄՆ օրենքի համապատասխան կհայտնվեն պատժամիջոցների տակ»,- նշվում է Պոմպեոյի հայտարարությունում:

Իր խոսքով՝ Իրանի միջուկային, բալիստիկ և ռազմական ծրագրերը «միջազգային խաղաղության և անվտանգության համար լուրջ սպառնալիք են»:

Բացի դա, Պոմպեոն հայտնել է, որ արգելվում է նաև Իրանի շինարարական արդյունաբերության համար նյութերի մատակարարումը, քանի որ համարվում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «վերահսկում է երկրի շինարարական սեկտորը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում