Արսեն Թորոսյանը Չարենցավանի Ֆանտան գյուղի բնակիչների հետ խոսել է գյուղում եղած խնդիրների վերաբերյալ

Արսեն Թորոսյանը Չարենցավանի Ֆանտան գյուղի բնակիչների հետ խոսել է գյուղում եղած խնդիրների վերաբերյալ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ այսօր Չարենցավան խոշորացված համայնքի ղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արթուր Գալստյանի, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի և ավագանու թեկնածուների հետ ացելել է Չարենցավանի Ֆանտան գյուղ:

Հանդիպման նպատակն է եղել՝ ներկայացնել նախընտրական ծրագիրը, խոսել բնակիչների հետ գյուղում եղած խնդիրների վերաբերյալ:

Բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են, թե ինչպես են լուծում և լուծելու գյուղում եղած տասնյակ տարիների խնդիրները: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում