«Փարիզը կանգնած է հայերի կողքին». քաղաքապետ Անն Իդալգո
Ֆրանսիայի մայրաքաղաքի ղեկավար Անն Իդալգոն աջակցություն է հայտնել հայ ժողովրդին:
«Փարիզը կանգնած է հայերի կողքին այս փորձության պահին»,- իր թվիթերյան էջում գրել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
Վերջինս տեղեկացրել է, որ այսօր ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Ֆրանկ Փափազյանին և Արա Թորանյանին՝ քննարկելու համար Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Կարծիքներ