Շարլիզ Թերոնը զարմացրել է կերպարի փոփոխությամբ
Հոլիվուդյան հայտնի շիկահեր Շարլիզ Թերոնը փոխակերպվել է Netflix- ի «Բարու և չարի դպրոց» նոր նախագծում նկարահանվելու համար: Աստղը մազերը գազարագույն է ներկել ու համապատասխան լուսանկարները տարածել Instagram- ում:
Շարլիզը մարմնավորելու է Լեսո անունով չարագործի դերը, որի փարթամ սանրվածքը հիշեցնում է 1930-ականների դարաշրջանը:
«Չարը հանգստություն չունի: Չեմ կարող համբերել, թե դուք վերջապես երբ հանդիպեք Լեդի Լեսոյին», – գրել է Թերոնը սոցցանցում:
Բարու և չարի դպրոցը Սոման Չայնանիի վիպաշարի կինոադապտացիան է:
Ֆիլմը, որի ռեժիսորն է Փոլ Ֆիգը, պատմում է երկու աղջիկների՝ Ագաթայի և Սոֆիի մասին, որոնք ընկնում են խորհրդավոր անտառում գտնվող կախարդանք սովորելու դպրոց։ Շերոնի հետ ֆիլմում նկարահանվել է Քերի Վաշինգտոնը: Նա ստացել է դրական կերպարի դեր:
Հեքիաթային պատմության պրեմիերան նախատեսված է 2022 թվականին:
Կարծիքներ