Վիկտորիա Բեքհեմը թունավորվել է սնդիկից նոր սննդակարգի պատճառով

Վիկտորիա Բեքհեմը թունավորվել է սնդիկից նոր սննդակարգի պատճառով

Բրիտանացի երգչուհի և դիզայներ Վիկտորիա Բեքհեմը թունավորվել է սնդիկից, հաղորդում է The Sun-ը:

Նշվում է, որ Բեքհեմը ոչ այնքան վաղուց սկսել է սնվել ըստ նոր սննդակարգի՝ օգտագործելով մեծ քանակությամբ ձուկ: Թունավորման պատճառ կարող էր հանդիսանալ սննդակարգում թրաձկան ներառումը, որը շատ թունավոր միացություն է պարունակում՝ մեթիլ-սնդիկ:

Տկարություն զգալով, երգչուհին դիմել է բժշկի: Պարզվել է, որ նրա օրգանիզմում թունավոր նյութի մակարդակը չափազանց բարձր է և անհրաժեշտ է լյարդի «լվացում» անել:

Պարբերականի համաձայն, այժմ Բեքհեմն իրեն լավ է զգում: Միջադեպից հետո նա փոխել է սննդակարգը՝ դրանում ներառելով ավելի շատ սաղմոն և ավելի քիչ չափաբաժնով թրաձուկ և թյունոս:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում