Մտահոգվելու բան չկա, պետք է շատ ուշադիր լինել և զանգել ԱԱԾ անհասկանալի դեպքերի ժամանակ. Պաշտպանության նախարար
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը կարծում է, որ ադրբեջանցի զինծառայողների՝ ՀՀ տարածքում ճանապարհով քայլելու կամ սահմաններին մոտենալու մեջ մտահոգվելու և խուճապի առիթ չկա։
«Զինուժ մեդիային» տված հարցազրույցում նա ասել է, որ մտահոգվելու բան չկա, պետք է շատ ուշադիր լինել և զանգել ԱԱԾ անհասկանալի դեպքերի ժամանակ։ Նա նաև նշել է, որ ռուս սահմանապահների տեղակայումը ՀՀ ինքնիշխանության կորուստ համարել չի կարելի։
Այսօր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հայտնել էր, որ Ադրբեջանի դրոշը ծածանվում է Մ2-ի Որոտանի հատվածում, թշնամին հասել է գյուղ։ Մեկ ժամից հասնում են Շուռնուխ։ Սա էն հատվածն է, որ մենք Քարահունջի, Որոտանի ջոկատների, բանակի հետ միասին 26 կմ առաջ ենք եղել ու արյան գնով պահել ենք, որ թշնամին չմտնի մեր ընտանիքները։
Կարծիքներ