5,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիս - արեւելքում
Մարտի 17-ին 5,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնիայի Հոնսյու գլխավոր կղզու հյուսիս - արեւելյան ափի մոտ: Այդ մասին հայտնել Է Ճապոնիայի ազգային օդերեւութաբանական վարչությունը:
Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայի ափից ոչ հեռու:
Օջախն ընկած Է եղել շուրջ 60 կիլոմետր խորության վրա օվկիանոսի հատակի տակ: Տուժածների եւ ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել: Ստորգետնյա ցնցումներն զգացել են Աոմորիի, Միյագիի, Իվատեի, Ֆուկուսիմայի պրեֆեկտուրաների բնակիչները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ