Դերասան Ալեքսեյ Սերեբրյակովը Ռուսաստան է վերադարձել
Դերասան Ալեքսեյ Սերեբրյակովը Կանադայից Ռուսաստան է վերադարձել, հայտնում է Super.ru-ն:
«Ես հիմա ապրում եմ Ռուսաստանում։ Ես չեմ էլ հեռացել։ Ես տարել էի երեխաներին՝ սովորեցնելու համար»,- հայտնել է Սերեբրյակովը։
Ավելի վաղ նա հստակեցրել է Կանադայում բնակվելու մասին լուրերը։ Նրա խոսքով՝ ինքը Կանադայի քաղաքացիություն չունի, միայն Ռուսաստանի։ «Ես Կանադա մեկնեցի ոչ թե այն պատճառով, որ այնտեղ ավելի հարմարավետ է ու հագեցնող։ Առաջին հերթին, այնտեղ ապրելը երկու անգամ ավելի էժան է։ Երկրորդ՝ որ իմ երեխաները կարողանան լայնացնել հորիզոնները։ Որ նրանք տեսնեն՝ աշխարհը մեծ է»,- նշել է նա։
Կարծիքներ