«Լիվերպուլի» երկու երկրպագուներ դրամահավաք են նախաձեռնել Մբապպեի տրանսֆերի համար
«Լիվերպուլի» երկու երկրպագուներ դրամահավաք են նախաձեռնել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապպեի տրանսֆերի համար, հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվականը՝ հղում անելով Talksport-ին։
Արշավի նպատակն է հավաքել 250 միլիոն ֆունտ ստեռլինգ: Մինչ օրս երկրպագուներին հաջողվել է հավաքել ավելի քան 1000 ֆունտ ստեռլինգ:
«Քանի որ «Լիվերպուլը» բավարար միջոցներ չունի այդպիսի տրանսֆերի համար, մտածեցինք, որ կարող ենք դա վերցնել մեզ վրա և միջոցներ հայթայթել աշխարհի բոլոր երկրպագուների փոխանցումներով: Եկե՛ք ցնցենք ֆուտբոլային աշխարհը: Աշխարհում կա մոտավորապես 100 միլիոն «Լիվերպուլի» երկրպագու: Յուրաքանչյուր մեկ երկրպագու, եթե նվիրաբերի ընդամենը 2,5 ֆունտ ստեռլինգ, մենք կարող ենք բավականաչափ գումար հայթայթել Կիլիանի հետ բանակցություններ սկսելու համար: Եկե՛ք հավաքվենք երկրպագուի փողերով պատմության մեջ առաջին և ամենամեծ տրանսֆերի համար: Եկե՛ք պատմություն կերտենք»,- ասվում է երկրպագուի գրառման մեջ։
Մբապպեն ՊՍԺ է տեղափոխվել է «Մոնակո»-ից 2018-ի հուլիսին: 22-ամյա հարձակվողի պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է 2022-ի ամռանը: Փետրվարին բրիտանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Մբապպեն հետաքրքրված է «Լիվերպուլ» կամ «Ռեալ» տեղափոխմամբ։
Կարծիքներ