Հունական կղզիներից մեկում կորոնավիրուս չկա

Հունական կղզիներից մեկում կորոնավիրուս չկա

Հունական Կաստելորիզո կղզում կորոնավիրուս չկա: Փոքրիկ կղզու բոլոր 500 բնակիչները պատվաստվել են:

Անցյալ տարի մարտին կղզում հայտնաբերվել է COVID-19-ի միայն մեկ դեպք: Վարակակիրն արագ մեկուսացվել է, և վիրուսը չի տարածվել համայնքում՝ հայտնում է euronews-ը:

Տեղացիները զգույշ են, բայց ապրում են ավելի հանգիստ, քան Եվրոպայի մյուս մասերում: Բոլորը պատվաստվել են, իսկ կղզի ժամանող յուրաքանչյուր անձ պետք է արագ թեստ հանձնի: Եթե կղզու բնակիչները կարողացել են խուսափել համավարակից, դրա ֆինանսական հետևանքները շրջանցել, սակայն, չի ստացվել: Ճգնաժամի պատճառով բնակիչները բոլորի նման ունեցել են ֆինանսական կորուստներ, բայց հույս ունեն, որ ապագա մի քանի ամսում իրավիճակը կլավանա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում