Մախաչկալայում անչափահասները պլանավորում էին հարձակում գործել ոստիկանների վրա
ՏԱՍՍ գործակալության տեղեկությունների համաձայն Մախաչկալայում Ոստիկանների վրա հարձակում պլանավորող զինված խմբի հինգ մասնակիցներ բերման են ենթարկվել։
«Առկա տեղեկություններով անչափահասները մտադիր էին մի շարք հարձակումներ գործել Մախաչկալահում, Հասաբյուրթում եւ Դերբենտեում իրավապահ մարմինների վրա»,-հայտնել է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքով՝ խմբի անդամները 15-17 տարեկան են։
«Անձնական խուզարկության ժամանակ առգրավվել է սառը զենք եւ սարքավորումներ։ Հավաքված նյութերն ուղարկվել են քննչական մարմիններ որոշում կայացնելու համար»,-հավելել է զրուցակիցը։
Կարծիքներ