Ալեքսանդր Գրիգորյանը հեռացել է Ուրարտուից. Հայտնի է նոր գլխավոր մարզչի անունը

Ալեքսանդր Գրիգորյանը հեռացել է Ուրարտուից. Հայտնի է նոր գլխավոր մարզչի անունը

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հեռացել է թիմից: Այս մասին հայտնի է դարձել ArmSport.am-ին:

Մեր տեղեկություններով, Գրիգորյանին կփոխորինի Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը:

Հիշեցնենք, որ Գրիգորյանը երևանյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2019 թվականի նոյեմբերին:

Հիշեցնենք, որ VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում «Ուրարտուն»  անցկացրած 12 խաղից հետո 18 միավորով 6-րդ տեղում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում