ՌԴ-ում հոկտեմբերի 3-ից ի վեր առաջին անգամ մեկ օրում 10 հազարից պակաս կորոնավիրուսով վարակված են հայտնաբերել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն աճել է 9445-ով՝ հասնելով 4.342.474-ի, մարտի 9-ին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:
Երկրում մեկ օրում 10 հազարից պակաս վարակվածներ են հայտնաբերել հոկտեմբերի 3-ից ի վեր առաջին անգամ, իսկ հիվանդացածների թիվը եղել է նավազագույնը հոկտեմբերի 2-ից ի վեր, երբ հայտնի էր դարձել 9412 ախտահարվածների մասին: Հարաբերական արտահայտությամբ Ռուսաստանում վարակման դեպքերի թիվն ավելացել է 0.22 տոկոսով: Ներկայումս Ռուսաստանում բուժումն է շարունակում 320.488 մարդ:
Բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել Է 9931-ով՝ հասնելով 3.932.177: Ապաքինվածների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմում է վարակվածների ընդհանուր թվի 90.6 տոկոսը: Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել է 336-ով՝ մեկ օր առաջվա 379-ի դիմաց՝ մինչեւ 89.809: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) ավելացել է մինչեւ 2.07 տոկոս, հետեւում է շտաբի տվյալներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ