Ձերբակալվել է «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ն. նրա մոտ հայտնաբերել են զինամթերք ու թմրամիջոցներ
Հունվարի 12-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 49-ամյա Յուրի Ու․-ն իր մոտ պահում է թմրամիջոց, զենք և այլ կասկածելի իրեր։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները պարզել են, թե որտեղ է գտնվում նա ու Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում ապօրինի զենք, զինամթերք և թմրանյութ պահելու, օգտագործելու հիմքով ձերբակալել են նրան ու տեղափոխել քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։
Կայքի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ, որը լիցքավորված է լեղել 5 փամփուշտով։
Հայտնաբերվել է մի քանի պոլիէթիլենային զիփ փականով փաթեթ, որնցում առկա է եղել «կրիստալ» տեսակի թմրանյութի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված։
Հայտնաբերվել է նաև այլ տեսակի թմրանյութի նմանվող փոշենման զանգված՝ ընդհանուր 12․17 գրամ քաշով։
Դեպքի փաստով ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք Յուրի Ու․-ի հետ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Կայքի տեղեկություններով՝ Յուրի Ու․-ն հայտնի է «Կիևյանցի կրիստալ Յուրա» մականվամբ, նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված և հունվարի 14-ին նրան ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայրից տեղափոխել են Արաբկիրի քննչական բաժին։
Կարծիքներ